ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սկսում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գրանցումների նոր փուլը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված անվճար դասընթացների առաջին եռամսյակի գրանցումների փուլը ավարտված է։ Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

«ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սկսում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գրանցումների նոր փուլը։

Մենք իրականացնում ենք՝

  • Ռուսերեն, անգլերեն լեզուների, ԱՆՎՃԱՐ եռամսյա դասընթացներ։
  • Շախմատի ակումբի կողմից կազմակերպվելու են նոր դասընթացներ
  • «Բանավեճի ակումբի» կողմից նախաձեռնվում են բաց դասախոսություններ և քննարկումներ, որոնք հնարավորություն կընձեռնեն մասնակիցներին.
  • Ձեռք բերել ազդեցիկ խոսքի, հռետորության և այլ հմտություններ
  • Զարգացնել բանակցելու կարողությունները
  • Տիրապետել բանավիճելու կանոններին և մշակույթին
  • Ճիշտ և հասանելի ձևակերպել և արտահայտել կարծիքներ
  • Ունենալ գրագետ և ներկայանալի խոսք
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում տեղի են ունենում նաև ինտելեկտուալ խաղեր և ժամանցային միջոցառումներ
  • Երիտասարդների համար կազմակերպվում են մշակութային, քաղաքական, մասնագիտական և ուսուցողական շրջայցեր։

Գրանցումների և այլ հարցերի դեպքում զանգահարել՝ +37493123757»,- նշված է հայտարարության մեջ։