15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի. Երևանի քաղաքապետարան

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքացիների ուղևորափոխադրումը կկազմակերպվի նախկին շարժակազմին զուգահեռ՝ №2 և №2ա, ինչպես նաև №10 և №10ա երթուղիներում, «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև կոնտակտային ցանցից դուրս ուղեգծերով:

Հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից շարժակազմով: