Շուկա՝ փողոցային առևտրի փոխարեն․ Ստեփանակերտում նորույթն ուժի մեջ է այսօրվանից (տեսանյութ)

Ստեղծված իրավիճակով պայմանավորված գյուղից բերված մթերքը մայրաքաղաքում իսկույն սպառվում է, ոչ թե նրա համար, որ հարմար գներով են վաճառվում, այլ, որ այընտրանք չկա: Չվերահսկվող գնաճ, որը շատ հաճախ գյուղացու մեղքով չէ առաջանում: Վերավաճառողներն ավելի մեծ շահույթ են ունենում, քան գյուղացին, արձանագրել են պատկան մարմինները: Ու փորձում են լուծել խնդիրը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հարցի լուծման իր տարբերակն ունի՝ արգելել փողոցային առևտուրը և գյուղացու համար ստեղծել պայմաններ՝ գյուղմթերքն իրացնել կենտրոնական շուկայում: Նորույթն ուժի մեջ է այսօրվանից: Սակայն այս պահին իրազեկման աշխատանքները դեռ շարունակվում են: Կարգազանցների նկատմամբ սահմանված միջոցները կսկսեն կիրառել իրազեկման ու նախազգուշացման փուլն ավարտելուց հետո:

Մանրամասները՝ Արցախի հանրայինի տեսանյութում