Օրինաչափ է, քանի դեռ ընդդիմությունը չի թելադրում օրվա իրական օրակարգը․ Գեղամյան

Արցախում անվտանգային իրավիճակը դարձյալ լուրջ լարված է, քանի որ Ադրբեջանը ոչ միայն հրետակոծում է հայկական բնակավայրերը, այլև մեկ օրից ավել է` ողջ արցախահայությանը զրկել է գազից, փորձելով ստեղծել հումանիտար աղետ: Օրինաչա՞փ է, որ հերթական անգամ կապիտուլիացիոն իշխանությունը այս կարևորագույն թեմայից շեղելու համար, որը լիարժեք իրենց մեղավորության և պատասխանատվության տիրույթում է, դաշտ է նետում ինչ-որ պետական երրորդական կառույցի տարբերանշանի շուրջ մի պրիմիտիվ քննարկում: Ու նույնիսկ խելացի մարդիկ տրվում են այս պարզ հնարքին: Օրինաչափ է: Օրինաչափ է, քանի դեռ ընդդիմությունը չի թելադրում օրվա իրական օրակարգը:

Թուրքագետ  Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից