ՔՊ-ի շռնդալի հաղթանակը Լոռու մարզի ՏԻՄ ընտրություններում

Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Հայաստանի չորս համայնքներում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

Ներկայացված տվյալների համաձայն՝ Արմավիրի Ֆերիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է 93 հոգի, 57.06%-ը, Լոռի՝ Թումանյան համայնքում՝ 2517 հոգի, 59.96%, Լերմոնտովո համայնք՝ 216, 35.29%, Կոտայքի Արզնի համայնք՝ 894 հոգի, 45.20%։

ՔՊ-ի թեկնածու Էդիկ Չախալյանը վերընտրվել է Լերմոնտովոյի համայնքապետ: Քվեարկությանը մասնակցած 216 ընտրողից, 202-ը իր ձայնը տվել է Էդիկ Չախալյանին:

Թումանյանի համայնքապետի պաշտոնում վերընտրվել է ՔՊ-ի թեկնածու Սուրեն Թումանյանը ՝ ստանալով 95.1% , 2390 ձայն, ընտրությանը մասնակցել է 2520 հոգի։

Լոռու մարզ, Դսեղ բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» 96.6%՝
կողմ 994, դեմ՝ 35

Լոռու մարզ, Ահնիձոր բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր»՝
կողմ 83, դեմ՝ 4

Լոռու մարզ, Լորուտ բնակավայր

«Քաղաքացիական պայմանագիր» 91.01%՝
կողմ 162, դեմ՝ 16, անվավեր՝ 1

Լոռու մարզ, Քարինջ բնակավայր

«Քաղաքացիական պայմանագիր» 96.3%՝
կողմ 207, դեմ՝ 8

Լոռու մարզ, Շամուտ բնակավայր

«Քաղաքացիական պայմանագիր» 98.35%՝
կողմ 118, դեմ՝ 2, անվավեր՝ 1

Լոռու մարզ, Մարց բնակավայր
164 մասնակցից՝

«Քաղաքացիական պայմանագիր» 99.39%՝
կողմ՝ 162, դեմ՝ 1, անվավեր՝ 1։