Ներողությունը չի ընդունվում, գտեք ձեր մեջ եղած անբարոյականներին, պահանջեք, որ հեռանան Հանրայինից. Հայկ Դեմոյան
«Ներողություն խնդրելը չի ընդունվում. Մերժելի է նաև Հանրային հեռուստաընկերության երեկվա համերգային անբարոյականությունը պարզապես «սխալ» որակելը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով 44–օրյա պատերազմի տարելիցի օրը Հանրային հեռուստատեսությամբ Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելուն և դրանից հետո Հանրայինի ներողությանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Գտեք ձեր մեջ եղած անբարոյականներին ու ասեք, որ հենց իրենց պատճառով է երեկ եթեր գնացել Թաթայի համերգը: Հանրայնացրեք նրա անունը ու պահանջեք որ հեռանա հանրային հեռուստաընկերությունից:
Հակառակ պարագայում բոլորդ հայտնվելու եք վերոնշյալ կարգավիճակում»։
