Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում կառուցվում է նոր թաղամաս
Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման շինարարական աշխատանքները։ Նշված համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը ևս միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։
Թաղամասը բաղկացած կլինի թվով 64 առանձնատներից՝
2 սենյականոց – 14 բնակելի տուն
3 սենյականոց – 30 բնակելի տուն
4 սենյականոց – 16 բնակելի տուն
5 սենյականոց – 4 բնակելի տուն
Ներկա փուլում կատարվում են հիմնականում հողային, իսկ որոշ տեղամասերում արդեն իրականացվում են նաև առանձնատների հիմքերի կառուցման աշխատանքները։
Բնակելի տների կառուցման ավարտից հետո, նախագծի համաձայն, թաղամասում կիրականացվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրման և ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները։
Թաղամասի կառուցապատումն իրականացվում է ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։

