Էրդողանը Արցախն անվանել է «ադրբեջանական հող»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նա շնորհավորել է Ադրբեջանին 2020 թվականի պատերազմում ձեռք բերած հաղթանակի կապակցությամբ և ցավակցություն հայտնել ադրբեջանցի զոհերի ընտանիքներին։
Իսկ նախքան այդ Էրդողանը գրառում էր առել «X»-ի միկրոբլոգում՝ նշելով «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին»։

