Կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Կառավարության նոյեմբերի 5-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի մեջ էր նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության մասին հարցը, որն ընդունվեց։

Կառավարությունն առաջարկել է ԱԺ-ին 2026 թվականի նոյեմբերի 12-ին ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ հետևյալ օրակարգով`

««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետություն-մասնավորգործընկերությանմասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ։ Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: