ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը կժամանի Հայաստան
Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: Հայտնում են ՀՀ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի ծառայությունից։
ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

