Կառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել․ Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանում

Կառավարությանը կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայ առաքելական եկեղեցու ներսում «տիրող իրավիճակի» մասին զեկույց է պատրաստել, որով փաստացիորեն Գործադիրը նոր թափում սկսում է Մայր Աթոռի դեմ կռիվը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ զեկույցի հրապարկումից հետո դիմելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը Եկեղեցու ներսում առկա իրավիճակի վերաբերյալ քննիչ հանձնախումբ ստեղծելու և «օրենսդրական լուծումներ» տալու համար։

Ստորև ներկայացնում ենք «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցը առանց խմբագրության

«Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։

Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը։

Դրանց թվում են՝

  • կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,
  • հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,
  • ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
  • ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,
  • Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,
  • Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,
  • պառակտումները Սփյուռքի թեմերում։

Զեկույցի ամբողջական բովանդակությունը հասանելի է հետրյալ հղումով»։