ԱԺ պատգամավորները 7 օրով կմեկնեն Տանզանիա

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 22-ին կարգադրություն է ստորագրել, որով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը կգործուղվեն Տանզանիայի Միացյալ Հանրապետություն։

Պատգամավորները Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի հոկտեմբերի 3-10-ը կմեկնեն Արուշա։

Պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Հովակիմյանը։