Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների իրավական համակարգերի զարգացմանը, ինչպես նաև փորձի փոխանակման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Փաշինյանը կարևորել է Երևանում ընթացող Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը, ինչը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների իրավական ոլորտի ներկայացուցիչների միջև մասնագիտական երկխոսությանը, գործընկերության հետագա ընդլայնմանն ու ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը։