Ինչո՞ւ եկեղեցին չի պայքարում աղանդների դեմ․ Զաքարիա Սրբազան

«Պետք է պայքարել ոչ թե ինչ-որ աղանդի կամ կրոնական կազմակեպության դեմ, այլ հանուն Հայոց եկեղեցու։ Եթե մենք Աստվածաշունչ կարդանք, ուսումնասիրենք, իմանանք մեր դավանանքը, ծանոթ լինենք եկեղեցու տոնածիսական համակարգին, ավանդույթներին, ապա չենք մոլորվի։ Ժամանակն է մշակութային քրիստոնյայից դառնալ իրական և ճշմարիտ հավատացյալ՝ զորավոր հավատքով և ամուր ինքնությամբ։

Հայոց եկեղեցին հիմնադրվել է  Քրիստոսի և նրա առաքյալների քարոզության արդյունքում։ Ուզում ես ճշմարությունը ճանաչել, ծանոթանալ Աստծո խոսքի ուղղափառ մեկնաբանությանը, եղիր Հայոց եկեղեցում»,- նշում է Սրբազանը։

Զաքարիա Սրբազանը նաև տեղեկացնում է, որ վերջին երկու տասնամյակում միայն Մայր Աթոռում շուրջ 500 անուն հոգևոր գրականություն է տպագրվել. «Ճիշտ է, բավարար թվով հոգևորականներ չունենք, բայց դրան զուգահեռ ունենք կրթված և համակողմանի պատրաստված հատկապես երիտասարդ եկեղեցականներ, որոնք ակտիվ են նաև սոցցանցերում։

Մասնակցեք ձեր եկեղեցու համայնքային կյանքին, աջակցեք հոգևորականներին, որովհետև Տիրոջով միասին կարող ենք անգամ սարեր շուռ տալ»։