Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեների անվանումները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որի ընդունմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի։

ՀՀ կառավարությանը ենթակա և նախարարությանը ենթակա մարմինների ցանկը կտրվի նոր խմբագրությամբ, որի արդյունքում Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության ենթակայությանը։

Նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև սեպտեմբերի 17-ը։