Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը․ ՌԴ նախագահ

Ռուսաստանը Հայաստանից, որտեղ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազան, կհեռանա թեկուզ վաղը, եթե Երևանը գտնում է, որ ռազմաբազան երկրում պետք չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը: Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան: Խնդրեմ: Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրի», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ լինի ինչ-որ ռուսական ռազմական զենք, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», – հավելել է նախագահը: