Նիկոլ հայադավի չափազանց ծանր ձմեռը
Կրեմլը հաստատել է Պուտին- Նիկոլ բանակցությունների առանցքային նշանակությունը
Մեր երեկվա «Նիկոլ հայադավը գրողի ծոցը գնալու փոխարեն, այո՛, վա բանկ է գնում՝ իր հետևից քարշ տալով Հայաստանը (տեսանյութեր)» վերտառությամբ հոդվածում նշել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի այսօրվա հանդիպումը լինելու է վճռորոշ, եթե չասենք՝ ճակատագրական Նիկոլի, բացառված չէ, նաև Հայաստանի համար:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «Вести» լրատվական ծառայությանը տված մեկնաբանության մեջ նույնպես առանձնակի կարևորել է վերոնշյալ հանդիպումը՝ այն բնութագրելով որպես «առանցքային» և նշել, որ հանդիպումը հիանալի հարթակ կդառնա երկկողմ օրակարգի բոլոր հարցերի բաց քննարկման համար:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե բանակցությունների ընթացքում առաջնորդներն արդյոք մտադի՞ր են անդրադառնալ ընթացիկ բարդ օրակարգին, ներառյալ՝ Երևանում ընդդիմադիրների ձերբակալություններին ու միջպետական հարաբերությունների վերափոխման մասին խոսակցություններին, Կրեմլի ներկայացուցիչը հաստատել է նման անհրաժեշտությունը:
«Դա բարձր մակարդակով քննարկելու հիանալի հնարավորություն է»,- ընդգծել է Պեսկովը՝ հաստատելով, որ նշված ռեզոնանսային թեմաներն անպայման կդառնան խոսակցության առարկա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Մոսկվան նախկինի պես Հայաստանն ընկալում է որպես հարևան և եղբայրական երկիր՝ չնայած հարաբերությունների հետագա զարգացման և Երևանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետների տարբերություններին:
Առանձնապես կարևոր է Պեսկովի այն ընդգծումը, որ երկրի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի հենց հայ ժողովուրդը: Այսպիսով նաև ակնարկել է, որ «Եվրասիական տնտեսական միություն (ԵՍՏՄ), թե Եվրամիություն (ԵՄ)» հարցին պատասխան տվողը, նշված միություններից մեկին կամ մյուսին Հայաստանի անդամակցության ու հետագա արտաքին քաղաքական ուղեգծի ընտրության հարցում որոշում կայացնողը լինելու են ոչ թե Հայաստանի իշխանությունները դե ֆակտո ներկայացնողները, այլ Հայաստանի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները հանրաքվեի միջոցով:
«Մենք չենք ուզում լինել հայ ավելին, քան հայերը,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:- Բայց այն, որ մեզ հետ համագործակցությունը մեծ օգուտ է բերում հայերին, դա մենք հաստատ գիտենք»:
Պեսկովը բացեիբաց հայտարարել է, որ ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Հայաստանում ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեի թեման: Նրա տեղեկացմամբ, Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Հայաստանում ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեի թեման:
Պուտինը, Կրեմլի ներկայացուցչի խոսքով, «օգտագործում է այդ հանդիպումը հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ Ռուսաստանի փաստարկները ևս մեկ անգամ թարմցնելու համար»: Սա նշանակում է Պուտինի կողմից Նիկոլ հայադավին ևս մեկ անգամ բացատրել, որ երկու աթոռի վրա միաժամանակ նստել չի հաջողվելու, և ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու նպատակով հանրաքվե կազմակերպելու, անցկացնելու և որոշում կայացնելու համար տրված վերջնաժամկետը մոտ է սպառմանը, ինչից հետո, եթե հանրաքվեն չանցկացվի կամ ընտրությունը կատարվի հօգուտ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ն դեկտեմբերին կարող է կայացնել համապատասխան որոշումներ, որոնք Հայաստանին, մեղմ ասած, կզրկեն ԵԱՏՄ-ի բարիքներից օգտվելու հնարավորությունից:
Հարկ կա՞ նիկոլազոմբիներին բացատրելու, որ դրանից հետո Հայաստանում գազի, էլեկտրէներգիայի և մնացած ամեն ինչի սակագները և գները թռիչքաձև կբարձրանան մի քանի անգամ, Հայաստանի տնտեսությունը կպայթի, իսկ սոցիալական բունտը կդառնա անխուսափելի, ինչը կլինի Նիկոլի և ոհմակի (չարախմբի) գրողի ծոցը մեկնելու ուղեգիրը:
Կրեմլը հայերի և իսլանդացիների տարբերության մասին արտահայտությամբ գնահատել է Հայաստանում ԵՄ-ի շուրջ հանրաքվեն: Հայաստանում Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հնարավոր հանրաքվեն ցույց կտա, թե որքանով է հայ ժողովուրդը նման Իսլանդիայի այն բնակիչներին, ովքեր մերժել են եվրաինտեգրման կուրսը: Նման հայտարարություն է արել Պեսկովը «Вести»-ին տված նույն հարցազրույցում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, Նիկոլը վերջերս դժվարացել է պատասխանել հարցին, թե Ռուսաստանն արդյոք իր երկրի ռազմավարական դաշնակի՞ցն է:
«Եթե պարոն Փաշինյանն այլ կերպ է մտածում, և եթե նա կարող է դա բացատրել հայերին, ուրեմն հայերը համապատասխան ձևով կքվեարկեն հանրաքվեում։ Եթե հանրաքվեն կայանա»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ նման հանրաքվեի անցկացումը համապատասխանում է այն հանձնարարականներին, որոնք ԵԱՏՄ պետությունների ղեկավարները տվել են Աստանայի գագաթնաժողովում՝ այդ հարցով հատուկ հայտարարություն ընդունելով:
Իսլանդիայում եվրաինտեգրման հանրաքվեն անցկացվել է 2026թ. օգոստոսի 29-ին։ Դրա արդյունքներով երկրի քաղաքացիների ավելի քան 52 տոկոսը դեմ է արտահայտվել Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների վերսկսմանը:
Չգիտեմ՝ Իսլանդիայում հանրաքվեի արդյունքները կեղծվե՞լ են, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, չեն կեղծվել:
Իսկ ի՞նչ է լինելու, եթե վերոնշյալ հանրաքվեի արդյունքները Հայաստանում կեղծվեն, ինչպես Նիկոլի ոհմակի կողմից ամենայլանդակ ձևով կեղծվեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և ընդդիմությունը չկարողացավ տեր կանգնել իրեն տրված ձայներին, ինչպես նաև ապացուցել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածի («Քեմալական պայմանագրի») օգտին մի քանի հարյուր հազար ձայն հավելագրվել է: Եվ եթե նույնիսկ ՍԴ-ում ապացուցեց դա, բայց Նիկոլի գրպանում գտնվող ՍԴ-ն անտեսեց ընտրությունների արդյունքների էական կեղծման փաստը, փաստն այն է, որ ընդդիմությունն իրեն ընտրողներին չհանեց փողոցային պայքարի և դա զուգորդելով համապատասխան միջոցների գործադրմամբ, ժողովրդին չվերադարձրեց վերջինիցս խլված իշխանությունը, Հայաստանում չվերականգնեց տապալված սահմանադրական կարգը:
Այս անգամ ընդդիմությունն անելո՞ւ է այն, ինչ չարեց հունիսի 7-ի ընտրություններից անմիջապես հետո, եթե վերոնշյալ հանրաքվեի արդյունքներն էլ էապես կեղծվեն… Եվ այդ դեպքում ի՞նչ՝ պարոն Պեսկովը հայտարարելու է, թե հայ ժողովուրդը նման չէ՞ Իսլանդիայի այն բնակիչներին, ովքեր մերժել են եվրաինտեգրման կուրսը, թե Մոսկվան հայտարարելով հանրաքվեի արդյունքների էական կեղծման մասին, գործադրելու է հավելյալ միջոցներ, քան գազի և այլնի գների բարձրացմամբ, այնտեղ աշխատող խոպանչիներին ՌԴ-ից վտարելով, ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների էական կրճատմամբ կգործադրեր, կգործադրեր, եթե հանրաքվեի արդյունքները չկեղծվեին և ընտրողների մեծամասնությունն իսկապես քվեարկեր ԵՄ-ի օգտին… Հուսանք, որ նաև հավելյալ միջոցներ կգործադրի, եթե…
Արթուր Հովհաննիսյան

