Նիկոլ հայադավը գրողի ծոցը գնալու փոխարեն, այո՛, վա բանկ է գնում՝ իր հետևից քարշ տալով Հայաստանը (տեսանյութեր)

Նախ հիշեցնենք՝ Հայաստանի և Ռուսաստանի թշնամի Արևմուտքը և Արևմուտքի հայտնի ուժերը, հնարավոր է, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ, Նիկոլին 2018-ից իշխանության են բերել ու Նիկոլն իշխանության է եկել՝ 1.Արցախի Հանրապետությունը և Հայաստանի ռազմավարական նշանակության տարածքները, այդ թվում՝ բարձունքներ, պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնելու և Հայաստանը նրանից ռազմավարական առումով կախյալ դարձնելու,

2.Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու,

3.Հայաստանից ՌԴ սահմանապահներին աստիճանաբար հանելու,

4.Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելու,

5.այստեղ 300 000 ադրբեջանցիների բնակեցման,

  1. նաև մի քանի տասնյակ կամ հարյուր հազար միգրանտների մուտքը մեր երկիր թույլատրելով, Հայաստանի ժողովրդագրական կազմը փոխելու և այլանդակելու,

7.ՀԱԷԿ-ը փակելու,

8.Հայաստանում այլասերման օրենսդրությունը (Լանզարոտի և Ստամբուլյան կոնվենցիաներ) վավերացնելու, ԼԳԲՏ-ների, քայքայիչ և ամբողջատիրական աղանդների գործունեությունը լիովին անխոչընդոտ դարձնելու,

9.Ամենայն հայոց կաթողիկոսին բանտարկելու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ բռնաճնշումների,

10.Հայաստանի Սահմանադրությունը թշնամու պահանջով փոխելու և Սահմանադրության ներածականից Հայաստանի երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին հղումը հանելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու,

11.Հայաստան- Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ոչ միայն զրոյացնելու, այլև թշնամականի վերածելու,

12.Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու,

13.պանթուրքական ու պանիսլամական ծրագրերի իրականացման առջև կանաչ լույս վառելու,

14.Հայաստանի պետականությանը, բուն պետության գոյությանը վերջ տալու,

15.Ադրբեջանի, հնարավոր է, նաև Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության իրականացման կամ հայերին իրենց հայրենիքից հարկադիր արտագաղթի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակներով:

Վերոնշյալ նպատակների մի մասը թուրքի լամուկն արդեն իր ոհմակի (չարախմբի) և արտաքին հովանավորների կամ տերերի աջակցությամբ, իսկ որոշ դեպքերում մասնակցությամբ իրականացրել է, իրականացման հերթի մեջ են մյուսները:

Նիկոլ հայադավն, ինչպես արդեն հայտնի է, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրզստանի մայրաքաղաք՝ Բիշքեկ: Նպատակը ոչ թե կամ ոչ այնքան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)

գագաթնաժողովին մասնակցելն է, որի անդամը չէ Հայաստանը, այլ ընդամենը գործընկերը, որքան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելը, քանի որ, դատելով ամենից, Ռուսաստանը վերջին շրջանում չի ուզում իր տարածքում ընդունել իր դեմ թշնամական քաղաքականություն վարող թուրքի լամուկին:

Սպասվող հանդիպումը լայն արձագանքի է արժանացել ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ ԶԼՄ-ներում: Բազմաթիվ են նաև սոցիալական ցանցերում և Յութուբում հրապարակված մեկնաբանությունները: Այս հրապարակման մեջ կներառենք ուշագրավ հրապարակումներից մի քանիսը:

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ, բլոգեր Գագիկ Համբարյանի կարծիքով, կապիտուլյանտը՝ Նիկոլ անհողը, իրեն բնորոշ լկտի ոճով կամ իր տերերի թելադրանքով շատ հետաքրքիր է նախապատրաստվել Պուտինի հետ հանդիպմանը՝ հերթական անգամ հարձակվելով ընդդիմության վրա և հաշվեհարդար տեսնելով, այսպես կոչված, պրոռուսականի համբավ ունեցող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, թեև ինքը Ռոբերտ Քոչարյանին երբևիցե պրոռուսական չի համարել, այլ հենց Նիկոլ անհողն է փորձում Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել հանրությանն իբրև ռուսամետ քաղաքական գործիչ:

«Եվ հիմա Պուտինի հետ հանդիպումից առաջ ինքը փորձում է ռուսամետ քաղաքական գործիչներից կազմված մի բույլ ներկայացնել Պուտինին, որոնց ինքն արդեն բանտարկել է՝ լինի Անդրանիկ Թևանյանը, Գագիկ Ծառուկյանը, լինի Ռոբերտ Քոչարյանը, և փորձում է այսպիսի էժան, ցածրակարգ, ցինիկ շանտաժիստին բնորոշ ոճով առուծախի մեջ մտնել Ռուսաստանի հետ, կոպիտ ասած, բարտեր՝ դու բացում ես քո շուկաները հայ արտադրողների առաջ, մինչև ես իմ հարցերը կլուծեմ, այսպես կոչված, Եվրամիության հետ իբր թե, իսկ ես մեղմ կվերաբերվեմ ռուսամետ քաղաքական ուժերի հետ Հայաստանի Հանրապետությունում, ասենք, սկզբից տնային կալանքի կարժանացնեմ վերը նշված եռյակին, հետո ստորագրությամբ բացակայելու արգելքով կթողնեմ, որ պտտվեն Հայաստանի Հանրապետությունում որպես գերի,- ֆեյսբուքյան իր էջում «Ինչ սպասել Պուտին-Նիկոլ բիշքեկյան հանդիպումից…» վերտառությամբ հրապարակման  մեջ ասում է Համբարյանը:- Խնդիրն նրանում է, որ, որքան ես հասկանում եմ, այս ոճը կապիտուլյանտ Նիկոլը փորձել է օգտագործել ընտրություններից հետո Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, այդ ժամանակ արդեն Անդրանիկ Թևանյանին էր կալանավորել, հետո Պուտինի հետ հանդիպմանը, և, ուրեմն, հիմա էլ արդեն Քոչարյանին կալանավորելով, կրկին Պուտինի հետ փորձում է առուծախի առարկա դարձնել արդեն Քոչարյանի կալանավորումը, բայց խնդիրը նրանում է, որ, նախ, Ռուսաստանը ցույց է տվել մինչև հիմա, որ որևէ զիջման չի գնա, ինքն ունի կոնկրետ պահանջ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որ ԵԱՏՄ և ԵՄ երկու աթոռներին նստելու պաշտոնական Երևանի խաղն արդեն անցած էտապ է, և պահանջում է Հայաստանից, որ անցկացնի հանրաքվե, որ ժողովուրդն ինքը որոշի, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ, և երրորդն այն է, որ այսպիսի էժանագին շանտաժներով պաշտոնական Մոսկվայի հետ խոսելն էլ ավելի վատ հետևանքներ է ունենում Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների համար»:

Ըստ Գագիկ Համբարյանի, Մոսկվայում շատ լավ գիտեն մեր դրությունը, և իրենք ավելի դաժան կվերաբերվեն մեր նկատմամբ, մեր վիճակն էլ ավելի կվատթարանա, եթե Հայաստանի վերոնշյալ շանտաժիստը շարունակի իր ոճով՝ շանտաժի լեզվով խոսել պաշտոնական Մոսկվայի հետ՝ Թևանյան, Ծառուկյան, Քոչարյան… ՌԴ-ն, օրինակ, կարող է տասնյակ հազարավոր հայերի վռնդել իր երկրից Հայաստան, մեկ ամսով արգելել ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների հոսքը և այլն:

Բլոգերը չի բացառում, որ Նիկոլն էլ հանդիպմանն արդյունքի չհասնելու դեպքում կարող է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին կրկին տանել բանտ, փորձել թուրքերի կրտսեր եղբայրների՝ Ղազախստանի միջոցով երկաթուղին վերցնել ռուսներից:

Մեր կողմից չենք բացառում, որ վերոնշյալ հանդիպմանը կարող է քննարկվել նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության խնդիրը, համենայն դեպս, Նիկոլ հայադավը հանդիպումից հետո կարող է հայտարարել ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնապես դուրս գալու մասին՝ Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումից առաջ պետական դավաճանության իր այդ հերթական քայլով մեզ թողնելով առանց ՀԱՊԿ-ի պաշտպանության: Բացառված չէ նույնիսկ, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը), քանի դեռ հայ ազգը նրանց գրողի ծոցը չի ուղարկել, որոշ ժամանակ հետո Ռուսաստանին ներկայացնեն Հայաստանից իրենց 102-րդ ռազմաբազան հանելու պահանջ: Բոլոր դեպքերում, վերոնշյալ հանդիպումը լինելու է վճռորոշ, եթե չասենք՝ ճակատագրական, և խնդիրն այն է՝ միայն պաթոլոգիկ ստախոսի՞, թե նաև Հայաստանի համար…

Հանդիպմանը քննարկվելիք թեմաների վերաբերյալ Համբարյանի հայտնած տեղեկությունները հաստատվում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարություններով:

«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած համագործակցությունից, այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուշակովը։- Եվ այդ մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն»։

Նրա խոսքով՝ առանձին թեմա է դառնալու հայաստանյան ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը, որոնք հանդես էին գալիս Ռուսաստանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացման օգտին։

«Նշեմ, որ, իհարկե, այս զրույցը տեղի է ունենալու, այսպես ասած, բավական անսովոր ֆոնի վրա, երբ զանգվածաբար ձերբակալում են ընդդիմության առաջնորդներին, ընդ որում՝ այն առաջնորդներին, որոնք հանդես են գալիս և հանդես էին եկել մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիության ակտիվացման օգտին,- հավելել է Պուտինի օգնականը։- Այսինքն՝ անկասկած, այս թեման կշոշափվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում»:

Բիշքեկյան այցի հենց նույն օրը Պուտինը Նիկոլ հայադավին սթափեցնելու նպատակով բարոյական ու քաղաքական շառաչուն ապտակ հասցրեց ու սառը ցնցուղի ենթարկեց՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդգծված կերպով շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ: Այս կապակցությամբ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր կատարվել է հետևյալ գրառումը.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է աշխարհաքաղաքական դրդապատճառներով կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի։ Ընդունեք ի սրտե շնորհավորանքներս ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու արիություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց ներկայումս բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,– հայտնում է Կրեմլը»:

Այո, այսպիսի բովանդակությամբ շնորհավորական ուղերձի հենց շարադրանքից է բխում, որ աշխարհաքաղաքական դրդապատճառներով, քանի որ աշխարհի ամենահեղինակավոր քաղաքական գործիչը (չեմ վարանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հենց այդպիսին անվանել) թեկուզ ծննդյան օրվա առթիվ չէր շնորհավորի որևէ մեկին, եթե համոզված լիներ կամ համարեր, որ նրան կալանավորել են կոռուպցիայի, այն էլ՝ կոռուպցիոն խոշոր գործարքների համար: Ինքնին պարզ է, որ այդպիսի մեկին շնորհավորելն ուղիղ կերպով ծանր հարված կլիներ իր իսկ հեղինակությանը: Մինչդեռ ոչ միայն ծննդյան տարեդարձի շնորհավորանքներում սովորաբար նշվող քաջառողջություն, այլև նրան հոգու արիություն և տոկունություն է մաղթել այն փորձությունների առջև, որոնց ներկայումս բախվում են Ռոբերտ Քոչարյանը և իր ընտանիքի անդամները:

Գագիկ Համբարյանի և տողերիս հեղինակի բնորոշումներին ու մեկնաբանություններին համահունչ է «Փաշինյանը վաբանկ է գնում․․․» վերտառության ներքո «Հրապարակ» օրաթերթի ուշագրավ վերլուծականը:

«Փաշինյանը վաբանկ է գնում․․․» վերտառության ներքո «Հրապարակը» գրել է.

«Պարզ սխեմա է, ու դժվար է չնկատել։ Ռուսաստանից հնչող հայտարարությունները որքան կոշտանում են, Հայաստանում այնքան ավելի են ակտիվանում ռուսամետ համարվող քաղաքական գործիչների նկատմամբ քրեական գործերը, ձերբակալություններն ու կալանավորումները։

Կարելի է ասել՝ Նիկոլ Փաշինյանը կարծես հասել է այն կետին, երբ վաբանկ է գնում։ Վաբանկի է գնում, որովհետև նահանջելու փոխարեն, կարծես, անընդհատ բարձրացնում է խաղադրույքները՝ և՛ արտաքին ճնշման, և՛ ներքաղաքական հակամարտության պայմաններում։ Իսկ վաբանկի դեպքում մարդը կամ շատ վստահ է իր հաղթանակի վրա, որը չի երևում, կամ պարզապես այլևս նահանջելու տեղ չունի։ Սա ամենավտանգավոր կետն է։

Երբ քաղաքական գործիչը հասկանում է, որ իր ընտրած կուրսից հետ գնալն արդեն շատ թանկ կարող է նստել իր իշխանության վրա, սկսում է բարձրացնել խաղադրույքները։ Այսօր՝ մեկ ձերբակալություն, վաղը՝ նոր քրեական գործ, հետո՝ ավելի կոշտ հայտարարություն։ Նման իրավիճակում հետքայլի հնարավորությունը գնալով փոքրանում է։

Բայց այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագան չէ։

Խնդիրը Հայաստանի ճակատագիրն է»։

Ինչպես նշված է 5-րդ ալիքի թողարկման մեջ , «Պուտինի հետ Նիկոլի հանդիպմանն ընդառաջ, Մոսկվայից վիրավորանքների տեղատարափ է Հայաստանի վարչապետի հասցեին»:

Հարգելի գործընկերներ, Հայաստանի վարչապետի՞, թե վարչապետի պաշտոնը զավթած կամ, առնվազն, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի… Մի՞ թե այդքան շուտ մոռացաք, որ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի կողմից «Ազգային ժողով» կոչվածի ընտրությունները համարվել են կեղծված, իսկ Նիկոլը հայտարարվել է ոչ լեգիտիմ:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Տեսանյութերն այստեղ՝

https://www.facebook.com/watch/?v=1880116459630100

https://www.facebook.com/watch?v=927708943191719