Ազատի զորամասում զոհված Պավլիկ Աբազյանի ընտանիքում ծնվել է քույրը՝ Արփին
Ծնվել է 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը։ Այս մասին գրում է «Տավուշ մեդիան»։
Ծնողները նրան անվանակոչել են Արփի։ Երեխայի ծնունդը նոր կյանք և նոր հույս է բերել Աբազյանների ընտանիք։

Պավլիկ Աբազյանը 19 տարեկան էր, զբաղվում էր սպորտով, բազմաթիվ հաղթանակներ ուներ և շրջապատում հայտնի էր որպես նպատակասլաց ու կենսասեր երիտասարդ։ Նա զոհվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, որը խլեց 15 զինծառայողի կյանք։

