Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում 16 երիտասարդ տղաներ կազատվեն բանտերից, որտեղ հայտնվել են ծառայությունից խուսափելու պատճառով: Բանտերից ազատվելուց հետո այդ տղաները կկարողանան կատարել իրենց վրա դրված պարտականությունը:
Հայկ Սարգսյանին այս նախաձեռնության համար անհրաժեշտ է ԱԺ արտահերթ նիստ, որի կայացման համար պետք է պատգամավորների ստորագրություններ:
Ընդդիմության բոլոր պատգամավորներին, որպես հենց իրենց ընտրող, խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի այդ նախաձեռնությանը: Այս փուլում սրանից ավելի կարեւոր գործ չեք կարողանալու անել»։

