Ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին
Ռուսական ուժերը նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան բալիստիկ հրթիռներով հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին՝ թիրախավորելով առևտրի կենտրոն և ևս երկու շինություն։ Քաղաքի բնակիչներին կոչ է արվել մնալ ապաստարաններում։ Այս մասին տեղեկություն է տարածել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նա Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ վիրավորվել է չորս մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Քաղաքապետի տվյալներով՝ հրթիռներն ընկել են Դնեպր գետի արևելյան ափին գտնվող առևտրի կենտրոնի և ևս երկու շինության վրա։ Շենքերից մեկը զգալի վնասներ է կրել։
Սեպտեմբերից ի վեր ռուսական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին։

