Նեղսրտած չեմ․ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Այս մասին 8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

«Չեմ վերցնի մանդատը ու չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր աշխատելու։ Նախևառաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,-ասել է նա։

Նա կարծում էր՝ կշարունակի պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ, միաժամանակ նշել է, թե նեղսրտած չէ վարչության և կուսակցության որոշումից։ Ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց վստահեցնում է, որ քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն ՔՊ-ի և Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։

«Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո։ Ես շարունակելու եմ ակտիվ քաղաքական գործիչ լինել, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում»,-ասել է  նա:

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատել է ԱԺ-ի ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։