Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ
ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարւթյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
- երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության զարգացման,
- իրավասու մարմինների միջև կապերի ամրապնդման,
- տեղեկատվության ժամանակին փոխանակման,
- իրավական օգնության արդյունավետ տրամադրման վերաբերյալ հարցեր։

