Պետերբուրգի մերձակայքում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան

Սանկտ Պետերբուրգի մերձակա Շուշարի ավանում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան։ Աղբյուրի տվյալներով՝ զոհվել է գնդապետ, նրա կողքին գտնվող ընտանիքի անդամը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է «Ֆոնտանկա» պարբերականը։

Զոհվածը, աղբյուրի տեղեկություններով, եղել է ռուսական բանակի գնդապետ։ Կողքին գտնվող ընտանիքի անդամը ողջ է մնացել, սակայն վիրավորում է ստացել։ Զոհվածի անունն ու մանրամասները դեռևս չեն հաղորդվում։

Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանում առնվազն վեց մահափորձ է իրականացվել բարձրաստիճան սպաների դեմ։ Մասնավորապես, 2025 թվականի ապրիլին մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը։ Իսկ նույն տարվա դեկտեմբերին Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է Գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ Ֆանիլ Սարվարովը։