Արմեն ջան, չգիտեմ՝ երկնքից կկարողանա՞ս ներել մեզ, որ Նիկոլ հայադավին դեռ չենք հանել, և Արսեն Գևորգյանը եղավ զոհերից հերթականը…
Իսկ ձևզ թվում է թե, օրինակ, Բակունցին կամ Չարենցին ինչպես են սպանել
Երեկ կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան ողբերգական դեպքից հետո շատերի նման ինքս էլ հիշեցի Նիկոլ հայադավի ոհմակի (չարախմբի) զոհերից լուսահոգի Արմեն Գրիգորյանին, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրի նիստերի դահլիճում, հենց առաջին նիստի սկզբում մահացավ տողերիս հեղինակի աչքերի առջև: Հիշեցի նաև, մինչ իր կալանավորումը, Արմենի խոսքը՝ դրան հանեք, որ մարդ չմեռնի էլ…
Արմեն ջան, չգիտեմ՝ երկնքից կկարողանա՞ս ներել մեզ, որ Նիկոլ հայադավին դեռ չենք հանել, և Արսեն Գևորգյանը եղավ զոհերից հերթականը…
Միտումնավոր սպանեցի՞ն Արմեն Գրիգորյանին՝ ուղղակիորեն ինչ-որ մի դեղ, ինչ-որ մի պրեպարատ տալով կամ սննդի հետ խառնելով, թե՞ հասցրեցին մի այնպիսի հոգեվիճակի, այնպիսի ապրումների, որին ոչ սիրտ կդիմանար, ոչ ուղեղ՝ չգիտեմ: Միտումնավոր սպանեցի՞ն Արսեն Գևորգյանին՝ ուղղակիորեն ինչ-որ մի դեղ, ինչ-որ մի պրեպարատ տալով կամ սննդի հետ խառնելով, թե՞ հասցրեցին մի այնպիսի հոգեվիճակի, այնպիսի ապրումների, որին սիրտը չի դիմացել՝ դարձյալ չգիտեմ: Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ մահ, երկու դեպքում էլ նրանք Նիկոլ հայադավի վարչակարգի զոհերն են:
Արսեն Գևորգյանի դեպքում միտումնավոր սպանության վարկածն այնքան էլ անհավանական չի թվում, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ հայադավը, դատելով ամենից, պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ այդ դեպքում ընդդիմադիր կուսակցությունների առավել կարող, ակտիվ ու գործուն ներկայացուցիչներին վախեցնելու նպատակով նրանցից որոշների նկատմամբ սոսկ քրեական հետապնդումները կարող են բավարար չթվալ Նիկոլին և (կամ) իր ոհմակին, կարող էր անհրաժեշտ համարվել մեկ-երկուսին արժանացնել այն ճակատագրին, որին արժանացավ Արսեն Գևորգյանը:
Բոլորս էլ հասկանում ենք, որ Գևորգյանի մահվան իրական պատճառը կամ պատճառները կարող են պարզվել միայն դատաբժշկական օբյեկտիվ փորձաքննությամբ, սակայն Նիկոլ հայադավի կամ Նիկոլի վարչակարգի իշխանության պայմաններում դատաբժշկական փորձաքննությունից օբյեկտիվություն ակնկալելը նույնն է, թե Սատանայից բարություն ակնկալես: Այնպես որ, ներկայիս իշխանության պայմաններում հարցը մնում է բաց, և ոչ միայն կամ ոչ այնքան Արսեն Գևորգյանի և Արմեն Գրիգորյանի մահվան իրական պատճառները, ճշմարտությունն իմանալու (ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, դրանք նույնիսկ իշխանափոխությունից հետո էլ կարող է չիմացվեն), այլև առաջիկայում ուրիշ ընդդիմադիրների զոհվելը կանխելու նպատակով, էլ ավելի օրախնդիր է դառնում իշխանությունից Նիկոլ հայադավի և իր ոհմակի հեռացումը:
Ինչպես Արմեն Գրիգորյանի, այնպես էլ Արսեն Գևորգյանի զոհվելու դեպքում ականատես ենք հանրության ընդդիմադիր հատվածի ցավակցության, վշտի, մեծ վրդովմունքի, զայրութի, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջի բազմաթիվ դրսևորումների:
«Հայաստանը, որ կարող էր լինել թանգարան՝ բաց երկնքի տակ, դարձավ Գերեզման՝ բաց երկնքի տակ:
…. միանգամից մահապատժի օրենք թող սահմանի ազգադավը, միևնույնն է առանձին-առանձին հերթով սպանում են՝
մեկին հոգով, մյուսին ֆիզիկապես, երրորդի անունն են ոչնչացնում, չորրորդի ստեղծածը, հինգերորդի հավատքը, վեցերորդի կամքը, յոթերորդի ապրելու իմաստը….
հերթով- իրենց ստեղծած մահվան «կարգով», ասես զոհաբերության անվերջանալի ակտ լինի՝ իրենց ՄԱՀՎԱՆ «Աստծուն»
անխնա…(
ԴՐԱՆ ՀԱՆԵՔ ՈՐ ՄԱՐԴ ՉՄԵՌՆԻ ԷԼ
որ ԵՐԿԻՐ ՉԿՈՐՑՆԵՆՔ ԷԼ
որ ջահել ՉԶՈՀԻ էլ
որ ՎԹԱՐԻՑ ՄԱՐԴ ՉՄԵՌՆԻ ԷԼ
որ թշնամու լեզվով չխոսի մեզ հետ ԷԼ
որ
ՈՐ
ՈՐ՜՜՜՜՜՜՜՜
որ չատենք իրար էլ !!!!! »,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:
«Լավ, ոնց կարող է սենց բան լինել…. Առողջ տղամարդ, կյանքով լեցուն մարդ, 20 օր առաջ երկու ամսով կալանավորեք ու էսօր առավոտյան ինֆարկտից մահանա՞։ Ինչպես կասեր դասականը. «Не верю….»։ Աստված Արսենի հոգին լուսավորի, իր չապրած տարիներն իր զավակներին լինի, պատասխանատուների հոգին էլ առնի….»,- նույն սոցիալական ցանցի իր էջում գրել է հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը:
«Ֆեյսբուք»-ի օգտատերերից հասարակական գործիչ, ձեռնարկատեր, «Գորիսի զարգացման ակումբ»- ի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը գրել է.
«Իսկ ձևզ թվում է թե օրինակ Բակունցին կամ Չարենցին ինչպես են սպանել։
Հիմա ուղակի արգելված է գնդակահարությունը, թե չէ Նիկոլը շատերին վաղուց գնդակահարել էր։
Ու վստահ եմ, որ Նիկոլ բալետ անողները դեմ չէին լինի դրան։
Ուղակի ուզում եմ հիշեցնել, որ յուր ժամանակին Բակունցը եւ Չարենցը համարվում էին ժողովուրդի թշնամի, իսկ կոմունիստ ժողովուրդը կողմ էր նմանների գնդակահարությանը։
Դրա համար էլ էսօրվա բոլշևիկները նման վերնագիր են դնում ու տարածում»։
«Այն, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ՝ ընդդիմությանը ճնշելու և Սահմանադրության հարցում իր ուզած զիջումներին հասնելու համար։
Սահմանադրության շուրջ հանրային համաձայնության չեն հասնում սպառնալիքներով ու ապօրինի քայլերով։ Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ՝ վերադարձ՝ խորհրդային գործելակերպին, որը պետք է արժանա միջազգային հանրության ուշադրությանն ու քննադատությանը»,- հիշյալ սոցցանցի իր էջում գրել է քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած ամերիկա-կանադական միջազգային իրավաբան, հայտնի միջազգային իրավապաշտպան, «Amsterdam & Partners» ընկերության (գրասենյակները գտնվում են Վաշինգտոնում և Լոնդոնում) հիմնադիր ու գործադիր կառավարիչ Ռոբերտ Ամստերդամը:
Հանրության առանց այն էլ լարված նյարդերն էլ ավելի լարեց, ինչպես ասում են, կրակի վրա յուղ լցրեց «Ազգային ժողով» կոչվածի «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ անբարոյական անվանելով ու վիրավորելով նրանց, ովքեր իշխանություններին մեղադրում են Արսեն Գևորգյանին սպանելու մեջ: Թերևս ավելորդ է ասել, որ սույն սուբյեկտը, որը չնայած Նիկոլ հայադավի և իր ոհմակի կողմից դավաճանված Քառասունչորսօրյա պատերազմում որդու զոհվելուն, չխորշեց նույն ոհմակի մասը կազմել՝ թռնելով «Հայաստան» խմբակցությունից, ընդհանրապես իրավունք չունի բարոյականության մասին խոսելու: Նա հավանաբար չի հասկանում կամ էլ ձևացնում է, թե չի հասկացել, որ վերոնշյալ մեղադրանքը վերաբերվում է նաև Արսեն Գևորգյանին, առանց սպանելու դիտավորության, մի այնպիսի հոգեվիճակի, այնպիսի ապրումների (բացառված չէ նաև՝ ֆիզիկական վիճակի…) հասցնելուն, որին նրա սիրտը չի դիմացել:
«Հլը այս դասայան մանկուրտին նայեք…
Ես ինքս համարում եմ, որ Արսեն Գևորգյանի մահվան պատճառն այն անարդար և ստոր վերաբերմունքն էր, որը նրա դեմ գործեցին այս իշխանությունները և հենց այս իշխանությունն է մեղավոր Արսենի մահվան համար…
Արսենը քաղաքական հետապնդման զոհ է, ինչպես դատարանում Նիկոլի իշխանության կողմից «սպանված» Արմեն Գրիգորյանը…
Նիկոլին իր Աբգարի և բազում տղաների սպանելու համար մեղադրող, բայց հիմա պատվաբեր ՄԱՆԿՈՒՐՏԻ տիտղոսը կրող մեծաորովայն Գեղամիկ, ոտքիցգ գլՈխ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆԸ դու ես, այ’ ………… Ձայնդ էլ կտրի, ռադդ քաշիր, այ կեղտ.. »,- արձագանքելով Գեղամ Նազարյանի հայտարարությանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը:
«Հա ասում եմ չանրադառնամ չի ստացվում, Gegham Nazaryan քո որդին զոհվել է այս իշխանության ոչ ճիշտ կառավարման և դավաճանության պատճառով, հավերժ փառք Աբգարին և բոլոր զոհված տղերքին։
Գեղամ դուք 5 տարի Հայաստան Դաշինքի մանդատով մտել եք Աժ, սնվել եք և դարձել «քաղաքական ոչ բարով դեմք» դրանից հետո «թռել» եք իշխանության գիրկը և նախկին ընկերներին որոնք ձեզ հարազատի նման ընդունել և հարգել են ուրանում եք, անհիմն մեղադրում և վարքաբեկում, քաղաքականությունը մի կողմ իսկ քո արածը բարոյակա՞ն է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նույն սոցցանցի օգտատերերից Վասակ Նանյանը:
Ո՞վ է լինելու հաջորդ զոհը…
Ընդդիմության օրակարգն այսօր պետք է լինի ոչ թե Նիկոլի թելադրած խաղի կանոններով առաջնորդվելով, հնարավոր խորհրդարանական արտահերթ ընտրություններին նախապատրաստվելը, որի արդյունքները դարձյալ կեղծվելու են, ինչպես նախորդինը, ավելին՝ այս անգամ նույնիսկ չեն կարողանալու ՔՊ-ին զրկել խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձեռք բերելու հնարավորությունից, այլ Նիկոլին և իր ոհմակին օր առաջ գրողի ծոցն ուղարկելը:
Արթուր Հովհաննիսյան

