Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը։ Քննչական կոմիտեից հաստատել են լուրը, նշելով, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում է ձերբակալվել Էդիկ Մալոյանը, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել։
Հիշեցնենք, որ գնդապետ Մալոյանը 2016 թ․Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է։ Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար նա պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

