TRIPP-ը ԵԱՏՄ կարգավորումներով է լինելու. ԱԳ փոխարտգործնախարար
TRIPP նախագիծն այս պահին իրականացման փուլում է, ՀՀ -ԱՄՆ ձևաչափում կնքվել է համաձայնագիր։ Այս պահին ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ է և TRIPP–ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը` անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքին առնչվող հարցին։
«Այս պահին ՀՀ-ում գործում են ԵԱՏՄ տարանցման կանոնները և TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ ԵԱՏՄ մաքսային կարգավորումների աշխատանքները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,– ասաց նա։
Հարցին` կարող են արդյոք Ռուսաստանի հետ աշխատանքում խնդիրներ առաջանալ, Սաֆարյանը պատասխանեց` այս փուլում որևէ հարց չի ծագել։

