Զինծառայողի մաhվшն դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
ՊՆ-ից ավելի վաղը հայտնել էին, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

