«Վստահիր ինձ, եղբայր» գործողությունը ձախողվեց. Իրանի խորհրդարանի խոսնակը հեգնել է ԱՄՆ-ին
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեգնանքով քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Իրանի հետ հակամարտությունում:
««Վստահիր ինձ, եղբայր» գործողությունը ձախողվեց: Հիմա վերադառնում ենք սովորական դարձած «Fauxios գործողությանը»»,- Այս մասին X-ի էջում գրել է Ղալիբաֆը:
Fauxios բառը, ամենայն հավանականությամբ, բառախաղ է, որը համադրում է faux (կեղծ, կեղծված) բառը և Axios պորտալի անվանումը:
Հիշեցնենք՝ մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի տարանցման կազմակերպման «Project Freedom» գործողության դադարեցման մասին, որը սկսվել էր երկու օր առաջ, մինչև տեղեկություն ստացվի այն մասին, որ Իրանի հետ գործարքի շուրջ բանակցությունները կարող են հաջողությամբ ավարտվել, իսկ համաձայնագիրը կկնքվի:

