Եթե ​​ՀՀ-ն միանա ԵՄ-ին, կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 23%-ը․ ՌԴ ԱԽ

Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 23%-ը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։

«Ընդհանուր առմամբ, ամենահամեստ գնահատականներով, ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը», – հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Շևցովը նաև նշել է, որ աշխատաշուկան, կանխատեսումների համաձայն, կկրճատվի 10.5 տոկոսային կետով, գնաճը կաճի 22.6 տոկոսային կետով, իսկ ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից։

Ավելին, նա կանխատեսում է, որ էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գները կշարունակեն աճել, ինչը կհանգեցնի հանրապետությունում կենսամակարդակի զգալի անկման։