Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից․ Լավրով

«Ուկրաինայի վերաբերյալ Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից», — հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պեկինում։

Նա նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում։

Սերգեյ Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի զսպման պատասխանատվությունը տեղափոխել Եվրոպայի վրա։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ունեն բոլոր հնարավորությունները՝ կախված չլինելու Արևմուտքի «ագրեսիվ արկածախնդրություններից»։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահպանում և նույնիսկ ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Նա ընդգծել է՝ ԱՄՆ-ը առաջ է մղում նոր ռազմական բլոկ ստեղծելու գաղափարը, որտեղ առաջատար դեր կունենա Ուկրաինան։

Մոսկվան զգուշացնում է Եվրամիության ռազմականացման վտանգի մասին։