«Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին. Հաջիև
«Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մոտենում է ավարտին, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանը տեղում բարդ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապ հաստատելու համար», – հայտարարել է Հաջիևը։
Այսօր, Ադրբեջանի նախագահի հանձնարարականների համաձայն, երկրում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները այցելել են Մեխակավանի և Կովսականի շրջաններ։
Նրանք ծանոթացել են «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի շինարարությանը:
Դիվանագետներն այցելել են նաև Հակարիի երկաթուղային կայարան, որը «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում։
Պատվիրակությանն ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնականը:

