Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները․ ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․
«Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ, ԶԼՄ-ներ, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ,
Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։
Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։
Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։
Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»։

