Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով Ն. Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունները: Աղբյուրի տեղեկություններով՝ «Ֆորդ»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են:
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ այսօր ժամը 14։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը (քարով բեռնված)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ֆորդ»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են:

