ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ՀՀ 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ, որի նպատակն է խթանել համայնքներում երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացումը, երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և երիտասարդների համար բարենպաստ, անվտանգ, ներառական ու զարգացնող միջավայրի ձևավորումը։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն համայնքները, որոնց կազմում ընդգրկված է առնվազն մեկ քաղաքային բնակավայր՝ բացառությամբ Երևան քաղաքի և 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի։

Մրցութային հայտերն ընդունվում են 2026 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ։

Մրցույթին մասնակցել ցանկացող համայնքներին աջակցելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, ԿԳՄՍ նախարարությունում կանցկացվի խորհրդատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն հայտերի պատրաստման և ներկայացման պահանջները։

Միաժամանակ, ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «2028 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման գործընթացի մեկնարկը։

Խմբի անդամները գնահատելու են մրցույթին մասնակցող համայնքների կարողությունները և ներկայացված ծրագրերը՝ սահմանված գնահատման չափանիշներին համապատասխան։

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 13-ը ներառյալ։

Մրցույթների մյուս մանրամասները՝ հղմամբ։