Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2026 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին – Պատմություն, Աշխարհագրություն
ժամը 15:00-ին – Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն, Տեխնոլոգիա, Երաժշտություն, Կերպարվեստ

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին – Հայոց լեզու

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին – Անգլերեն, թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ Եզդիերեն, Պարսկերեն, Ասորերեն
ժամը 15։00-ին – Քիմիա, Կենսաբանություն, Ֆիզիկա

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին – Տարրական մանկավարժություն և մեթոդիկա /դասվար/

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին – Ֆիզկուլտուրա, Շախմատ
ժամը 15:00-ին – Ռուսաց լեզու, Ֆրանսերեն, Գերմաներեն

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին – Մաթեմատիկա
ժամը 15։00-ին – Հասարակագիտություն, ՆԶՊ։