ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչին ձերբակալել են Վարդան Ղուկասյանին աջակցելու համար

Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է

«Ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը: Նրան ձերբակալել են Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու ժամանակ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար:

Այսինքն` ՔՊ-ականի զոքանչին ձերբակալել են Վարդան Ղուկասյանին աջակցելու համար»։

Ի դեպ NEWS.am-ի հետ հարցազրույցում ՔՊ-ական պատգամավորը հաստատել է, որ իր զոքանչը, որը Գյումրու համայնքապետարանի աշխատող է, ևս ձերբակալվել է։ Նա նաև ընդգծել է, որ չի պատրաստվում միջնորդել։