Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ ողջունում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի հետ շփումներից վախենալու կարիք չկա։

«Կարծում եմ՝ սա պրագմատիկ մոտեցում է, որը բխում է թե՛ վրաց ժողովրդի, թե՛ Վրաստանի հետ մեր հարաբերությունների շահերից»,- հավելել է Սերգեյ Լավրովը։