Սրանց քարոզչության առանցքը պարզ է՝ ստեղծել թշնամու կերպար այնտեղ, որտեղ կա հոգևոր իշխանություն ու հետո ներկայանալ որպես ազատարար՝ Մեսսիա

Վարչապետի աթոռին թառած անձի վերջին գրառումները վկայում են նրա հոգևոր քայքայման, քաղաքական խուճապի և «ամենազորի» մոլուցքի մասին։ Երբ մարդը խոսում է Մայր Աթոռը «ազատագրելուց»՝ պիտակավորելով Սրբազաններին իբրև «շնաբարո» և «հակաքրիստոս», սա քաղաքական պաթոլոգիա է, այլ ոչ թե հանրային խոսք։

Դավաճանը փորձում է հասարակության աչքին ներկայանալ իբրև փրկիչ ու ճշմարտության դեսպան։ Իրականում նա մղում է հերթական պայքարը մեր ազգային ինքնության ամենախոր արմատներ դեմ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է և մնում է հայության հավատի, լեզվի, կրթության ու պետականության առանցքը։ Եվ երբ որևէ իշխանություն՝ լինի դա ներսից, թե դրսից, փորձում է թուլացնել այդ սյունը, ապա իմ կարծիքով դա ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Այս հռետորաբանությունը, որտեղ նա խոստանում է «ազատագրել» Էջմիածինը, իրականում հանրային թունավորման փորձ է։

Չզարմանաք, որ շուտով հագնի իր 2018-ի մաշված կամուֆլյաժը ու կրկին ընկնի փողոցները հին ձևերով՝ այս անգամ արդեն՝ Աստծո տան դեմ։

Սրանց քարոզչության առանցքը պարզ է՝ ստեղծել թշնամու կերպար այնտեղ, որտեղ կա հոգևոր իշխանություն, ու հետո ներկայանալ որպես ազատարար՝ Մեսսիա։ Բայց սա այլևս սովորական իշխանական պրոպագանդա չէ։ Սա հոգեվիճակային խախտում է՝ մի մարդու, որ հավատացած է, թե ինքն իրավունքի և ճշմարտության վերջնական աղբյուրն է։ Բայց առավել վտանգավորն այն է գլոբալ առումով, որ այս հոգեվիճակի թիրախում այսօր հայտնվել է աշխարհի առաջին քրիստոնյա պետության Եկեղեցին։

Եվ եթե կա մի բան, որ չպետք է թույլ տալ, ապա այն է՝ խեղել ազգային միասնության մեր վերջին կենդանի սյունը։

 

Միքայել Գրիգորյան