Սահմանափակումներ Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի օդանավակայաններում

Հունիսի 6-ի գիշերը Ռուսաստանի մի քանի շրջաններ անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման են ենթարկվել։

Արդյունքում, օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով, թռիչքների սահմանափակումներ են մտցվել Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի, ինչպես նաև Սարատով և Կալուգա օդանավակայաններում։