Ռուսաստանը պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի կնքմանը Երևանի և Բաքվի միջև. Լավրով
Ապրիլի 12-ին Թուրքիայում Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Արտգործնախարարները զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության և ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը, համատեղ միջոցառումների ժամանակացույցը։
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակում փոխգործակցության շարունակականության, ինչպես նաև «կասպյան հնգյակի» աշխատանքի ակտիվացման կարևորությունը։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվել է 2020-2022թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի համալիրի իրականացման անհրաժեշտությունը։

