Հայ կինոն մեծ էկրանին

Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը,  Հայաստանի կինոթատրոններում կցուցադրվեն հայկական դասական ու ժամանակակից ֆիլմեր` նշանավորելով հայ կինոյի ծնունդը և արժևորելով հայկական կինոյի շուրջ հարյուրամյա պատմությունը։

Հայաստանի կինոյի հիմնադրամը ներկայացրել է ՀՀ կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի ծրագիրը.

2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:

Նշենք, որ Խորհրդային Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվել է «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրել է առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Խորհրդային Հայաստան»։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցել է նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան է բարձրացել Համո Բեկնազարյանի «Նամուսը»։ Հայ կինոյի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ է կապվում հայկական կինոյի ստեղծման պատմությունը և փառահեղ անցյալը։