Նույնիսկ վաղուց չպառկած Վարդգես Գասպարին է Աջափնյակի դատարանի բակում իր «բռենդային» ակցիայով հայտնվել
«Պատկերացնելու համար, թե ինչ աննախադեպ մասշտաբների ա հասել իշխանությունների գործած հանցագործություններն ու դրանց հետևող անպատժելիությունը կարելի ա նայել էս կադրերը, ներկա իշխանությունների երբեմնի վառ սատարողներից (ու վստահաբար խորը հիասթափվածներից) հերթականին` Վարդգես Գասպարիին, ով անտեսելով եղանակային խայտառակ վատ պայմանները, թաց գետնին պառկած, ձյան տակ անում ա իրա ֆիրմԸննի ակցիան, փորձելով ուշադրություն հրավիրել իշխանությունների կողմից իրականացվող ապօրինությունների վրա, խայտառակ դատավարությանը որի շրջանակում մեղադրյալ եմ, ԸՆԴԱՄԵՆԸ իշխանության ներկայացուցչին հանրային վայրում հանրային պարսավանքի ենթարկելու համար։
Եթե պարոն Գասպարին եկել ա էն գիտակցմանը, որ հակահայ սրիկաներ են մեզ օկուպացրել ու միացել ա պայքարին ողջունելի ա։ Ընդհանրապես ողջունում եմ ընդվզման ցանկացած դրսևորում, ցանկացած ակցիա, որը ուշադրություն ա հրավիրում դիկտատուրային հատուկ կարգերի գործելու շրջանակում իրականացվող ապօրինությունների վրա»,- գրել է Սամվել Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։
2024 թ. ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էր։ Ս.Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

