Եթե ուզում ես ուժեղ Հայաստան, պայքարիր դրա համար
«Վերափոխումը կենսական անհրաժեշտություն է». սսում է Նիկոլը։
Իսկ մե՞նք: Մեզ ո՞վ է հարցնում, երբ պետական համակարգը քանդում են սեփական քաղաքական շահերի համար: Երբ ժողովրդին ու նրա կառուցած պետությունը դարձրել են փորձադաշտ: Երբ թուրքերն են որոշում Հայաստանի ներիքին ու արտաքին քաղաքականությունը։ Մեզ պետք ե՞ն արդյոք այդպիսի վերափոխումները։ Մեզ պետք չէ «երազային Հայաստան», մեզ պետք է իրական Հայաստանը՝ ազատ, արդար, ուժեղ և խաղաղ: Այնպիսին ինչպիսին եղել է Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ՝ ազատ ու հայկական Արցախի հետ միասին։ «Իրական Հայաստանը» պետք է լինի ոչ թե բառերի, այլ գործողությունների մեջ: Նիկոլը տարիներ շարունակ խոստանում է փոփոխություններ, բայց ի՞նչ ենք ստացել:
Արտագաղթ, գործազրկություն, պատերազմ, անկայունություն: Ժողովրդի մի մասը սոված է, հայրենիքը դատարկվում է: Այս իշխանությունը չի կարող լուծել մեր խնդիրները, որովհետև ինքն է այդ խնդիրների արմատն ու գլխավոր պատճառը:
Ժամանակն է արթնանալու:
Եթե ուզում ես ուժեղ Հայաստան, պայքարիր դրա համար:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

