Պետք է ձերբազատվել կամավորականներից Զինված ուժերում, դա մեծ վնաս է բանակին. Մովսես Հակոբյան
2020-ից մինչև օրս Զինված ուժերում կամավորականներից ձերբազատվել չի ստացվել, սակայն դա մեծ վնաս է բանակին, ինչի մասին զինվորականները լռում են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը։
«Կամավորականների մուտքը Զինված ուժեր 2020 թ․ մինչև օրս հնարավոր չի եղել կանգնեցնել։ Զինվորականները կարող է բացահայտ չասեն, թե ինչ մեծ վնաս է դա իրենց պատճառում, բայց ես գիտեմ, որ իրենք գիտեն։ Խոսքը բոլոր այն կառույցների մասին է, որոնք զենք կրելու իրավունք չունեն։ Դրանք ոչ միայն երկրապահներն են»,- նկատել է նա՝ հավելելով, թե կհակադրվեն, որ համալրումը քիչ է։
«Համալրումը քիչ է, որովհետև խոսքը դրել են միայն նյութական ապահովության վրա։ Դա չի նշանակում, որ չպետք է լինի նյութական ապահովություն, բայց բանակում պետք է լինեն մարդիկ, որոնք գաղափարապես պատրաստ են ծառայել հայրենիքին», – հավելել է Մովսես Հակոբյանը։

