Երևանն ու Բաքուն միմյանց սահմանադրությունում էական խնդիրներ ու խոչընդոտներ են տեսնում. Արարատ Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ Այս մասին հունիսի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությանը հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է, այդպիսի բան չկա»,- նշեց նա։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը համոզմունք ունի, որ թե՛ իր, թե՛ Ադրբեջանի Սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար։

