Սահմանագծումը պետք է կատարվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա. ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացը պետք է իրականացվի միայն այն փաստաթղթերի հիման վրա, որոնք անսասան իրավական հիմք ունեն։ Այս մասին հունիսի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությանը հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այսպես եղավ Տավուշի մարզում, արդեն սահմանագծված տեղամասում։

«Մեր միանշանակ որոշումն այն է, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա»,- ասել է Միրզոյանը։