Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը․ Արմեն Խաչիկյան
Կիրանցում երեկ բռնի ուժով բերման ենթարկված «ՀայաՔվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը գրում է․
«Ինձ բերման ենթարկեցին Տավուշի սահմանամերձ ճանապարհից՝ հայրենիքը սիրելու պատճառով։ Ի ուրախություն ինձ, հայրենիք սիրելը դեռ չեն քրեականացրել, դրա համար 3 ժամից ազատ արձակեցին։
Հանուն արդարության ասեմ, որ շատ հարգալից են եղել իմ նկատմամբ, իսկ ես՝ ոչ. առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը»։

