ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։
Առաջարկը հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հենց նիստի մեկնարկին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ պահին ամբիոնի մոտ էր և ներկայացնում էր նիստերի օրակարգը։ Նա արձագանքեց, որ դա ավելի ուշ կանեն, քանի որ դրա համար առնվազն պետք է իր տեղը նստի, որ ավելի հարգալից լինի։
Նիստի մեկնարկից մոտ 20 րոպե անց պատգամավորները Իրանի բարձրագույն ղեկավարության հիշատակը հարգեցին։

