Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 07:00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 07:00-ն  կդադարեցվի՝

. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի,
. Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: